top of page
Поиск
  • Фото автораThinking Portraits

DILAKIAN BROTHERS

Обновлено: 14 июл. 2019 г.

Աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկից Երևան են եկել Դիլաքյան եղբայրները:  ​Մենք միասին փորձում ենք գտնել ոչ միայն կորած երազները,  այլ նաև զրուցում ենք իրականի ու հորինվածի, ժամանակի ու սիրո մասին:  

THINKING PORTRAITS/INTRODUCTION

 

Հ.Դ.  Նյու-Յորքը պիտի ընդունես իր բոլոր  գույներով,  կրոններով, գժերով և նույնիսկ՝ գանգստերներով: Քաղաքը ոնց որ ճաշ լինի, ու ամեն մեկն իր համեմունքն ա ավելացնում:  Բայց մեկ ա՝ ինչքան էլ համբուրգեր ու սթեյք ուտես, թփով դոլման միշտ քո մեջ կա:


Գ.Դ. Մենք ապրում ենք Նյու-Յորքում ու շատ ենք սիրում այդ քաղաքը, այն մեր տունն է դարձել: Բայց Երևանում էլ հյուր չենք: Մեր չափանիշները միջազգային են:


Հ.Դ. Էն օրը, երբ ԱՄՆ-ի անձնագիր ստացա, ինձ թվաց, թե աշխարհն իմն ա: Նույն օրը մի թափառաշրջիկի հանդիպեցի: Էդ  մարդը փոխեց իմ կյանքը: Ճակատագրական հանդիպում էր: Ես ԱՄՆ-ի քաղաքացի էի, իսկ ինքը՝ տիեզերքի:


Գ.Դ. Էդքան «հանճար» ու «մաեստրո», ինչքան մենք Երևանում հանդիպեցինք, ամբողջ կյանքում չէինք հանդիպել:

Մեր ստանդարտները մի քիչ ուրիշ են: Մենք արվեստի մարդիկ ենք:

Հ.Դ. Իսկական արվեստը պետք է զգացմունք արթնացնի: Ներսումդ ինչ-որ բան խառնվում ա, ու մտածում  ես ՝ինչի՞ ես չեմ սա հորինել: Ինչի՞ իմ մտքով չի անցել:


Հ.Դ. Ինչ ծնվում ես, սկսում են քո մեջ ինֆորմացիա մտցնել: Մոցարտը հանճար ա, Շեքսպիրը հանճար ա, Պիկասսոն հանճար ա... Շեքսպիրը իր ժամանակի Սպիլբերգն ա եղել:  Մենք կուտը չենք ուտում, մենք միշտ մեր սեփական կարծիքն ունենք:


Գ.Դ. Նկարչությունը մաթեմատիկայի նման գիտություն ա եղել: Ես մեկ-մեկ կատակում եմ, որ իմպրեսիոնիզմը լավ կյանքից չի ստեղծվել՝ խեղճ մարդիկ ակնոց չեն ունեցել, լավ չեն տեսել, էդ պատճառով էլ ծնվել ա արվեստի այդ ոճը:



Հ.Դ. Մի օր արթնանում ես՝ ոնց որ հազար տարեկան լինես: Մյուս օրը ՝ կարծես նորածին  լինես: Հիմա մենք ավելի երիտասարդ ու առողջ ենք, քան քսան տարեկանում:


Գ.Դ. Մենք երկուսով մի նորմալ, ուժեղ ու լավ մարդ ենք կազմում: Նույնիսկ ուզում էինք այցեքարտ պատրաստեինք ՝ Դիլաքյան եղբայրներ. Լավ մարդիկ.


Գ.Դ. Տասը հոգու նստացնես, հարցնես՝ ինչ ա սերը, բոլորը տարբեր բաներ կասեն: Ես համարում եմ, որ սերը ոչ մի հակասություն չի պարունակում իր մեջ: Սերը գոյություն ունի առանց ատելության:



 

EMMA MARASHLYAN/CONCEPT AND PHOTOGRAPHY

ANNA DANIELYAN/INTERVIEWER

30 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все
bottom of page