top of page
Поиск
  • Фото автораThinking Portraits

Alex Kalenderoglu & Tugba Palazoglu

Thinking Portraits - Photo Project նախագծի շրջանակներում հյուրընկալեցի Ալեքս Կալենդերօղլուն (Քալաթարյան)՝ իր կնոջ հետ։

2011 թվականին Հայաստանում անցկացված Բերտ Հելլինգերի սեմինարին ներկա են եղել գրեթե 30 մասնակիցներ: Ներկաներից 10-ը փաստացի շարունակում են օգտագործել նրա մեթոդը Հայաստանում այսօր, և Ալեքսը այդ 10 ուսանողներից մեկն է: Թողնելով մի կողմ իր կյանքի մյուս բոլոր երազանքենրը, 2021թ-ից բնակվում է Հայաստանում և օգնում մեր հայրնակիցներին հոգեբանական տարբեր խնդիրներում։ 100-ից ավելի այցելու արդեն անցել է իր առողջացման ուղին։ Յուրահատուկ մարդ, հետաքրքիր զրույց, խորը մտքեր մեր նախագծի առաջիկա հարցազրույցում։


 

THINKING PORTRAITS/INTRODUCTION


Alex Kalenderoglu:

Հայաստանում 1-ին անգամ եղել եմ երկրաշարժի ժամանակ, հետո ավելի երկար ժամանակով 2011 թվականին եկա Ամերիկյան համալսարանում սեմինարների մասնակցելու ու այդ ժամանակ դրվեց իմ մինչև այսօր շարունակվող ընկերությունների մեծ մասի հիմքը։ 2021 թվականին 301 հիմնադրամը առաջարկեց, որ մշտական տեղափոխվեմ այստեղ։


Տեղափոխվելը բացարձակ դժվար չէր։ Ես և կինս անգամ մինչև մեր ամուսնությունը նավի մեջ էինք ապրում։ Մի առագաստանավ ունեինք և աշխարհը նավարկելու մեծ երազանք ու ցանկություն։ Այդ ժամանակ դեռ Միջերկրական, Սև ծովի տարածքում էինք շարունակ շրջում, ասես հողի մեջ արմատ չունեինք, այդ իսկ պատճառով բավականին հեշտ էր մեզ համար մի տեղից մյուս տեղը տեղափոխվելն ու հաստատվելը։ Այսպես, մենք 2021 թվականի սեպտեմբերին մշտական բնակություն հաստատեցինք Հայաստանում։


Այսօրվա մեր կյանքի հոսքին, խաղաղությանը խանգարող շատ հանգամանքներ կան ՝ ինչպիսիք են հիվանդությունները և էներգիայի պակասը։ Դրանք շարունակ իրենց արմատներն են հաստատում ընտանեկան համակարգի մեջ։ Այն տրավման, որ մարդիկ ապրել են մի քանի սերունդ առաջ, շատ հաճախ փոխանցվում է սերընդեսերունդ։


Tugba Palazoglu:

Զույգ լինելը ամբողջացնող մի բան է՝ այն միության է ծառայում: Զույգերը տանդեմային հարաբերության մեջ իրենց կյանքի հոսքը միասին կարգավորում են, դասավորում են, որ նույն ուղղությամբ կարողանան քայլել, որ հնարավորություն ունենան կիսել միասին նույն ուղղությամբ քայլելու պատասխանատվությունը:


Alex Kalenderoglu:

Կինս պրոֆեսիոնալ

սպորտսմենուհի է: Բայց մենք ծանոթացանք իր բասկետբոլի կարիերայի տարիներից հետո, ու պարզեցինք որ երկուսս էլ երազում ենք շուրջերկրյա նավագնացության մասին: Այդ ժամանակ ես արդեն նավ էի գնել, և մենք միասին սկսեցին այդ նավի վերանորոգումը: Քանի որ այդ նավը մեր երկուսի երազանքների մարմնացումն էր, նրան հենց այդ անունը տվեցինք ՝ “Երազ”, որ նշանակություն ունի երկու լեզուներում էլ: Թրքերենում այն “փոքր տեղ” կնշանակի, որ հիանալի նկարագիր էր մեր փոքրիկ նավի համար, իսկ հայերենում այն մեր երազանքն է: 4 տարի նավարկությունից հետո, մենք հստակ քայլերով մոտենում էինք մեր աշխարհը նավարկելու նպատակին, երբ համաճարակի պատճառով բոլոր սահմանները փակվեցին:


Այս իրադարձությունը, թեև խառնեց մեր պլանները, բայց իմ մյուս երազանքի իրագործման սկիզբը դարձավ: Ես ցանկանում էի մի կենտրոն հիմնել, որը օգնության վայր կդառնար հաշմանդամների, հոգեպես անհանգիստ մարդկանց, որբ երեխաների, թոշակառուների համար: Մենք պետք է իրենց օգնեինք, որը կբերեր նրան, որ իրենք կսկսեին միմյանց օգնել: 301-ի հետ սկզբնական խոսակցությունները հենց այս թեմայով էին: Ես և կինս առաջարկը ստանալուն պես որոշեցինք, որ ուզում ենք մարդկանց օգնել, մենք կարևորում ենք մարդուն, գնահատում նրա արժեքը և լիանում մարդուն ծառայելու աշխատանքից: Աշխարհի շուրջ պտտվելը, շրջագայելը մեր երազանքն էր, որը միշտ էլ կարող ենք իրականացնել։ Մարդն է կարևորը, մարդուն ծառայելն է կարևորը, ինչի համար էլ հիմա այստեղ ենք։



Tugba Palazoglu:

Առաջին հերթին ես մինչև հիմա երազում եմ շուրջերկրյա ճանապարհորդության մասին: Երկրորդ հերթին, ցանկանում եմ ինչ որ մի տեղ հաստատվել, ուր կկարողանամ մի ագարակ, մի կենտրոն հիմնել և շարունակել դասավանդելը: Իմ իմացածը փոխանցել մարդկանց: Ցանկանում եմ ակադեմիայի պես մի տեղ ստեղծել, ուր մարդիկ բնության հետ շփվելով և նրա մեջ ապրելով կկրթվեն և կսովորեն:


Alex Kalenderoglu:

Մենք ներքին դիպլոմատիա չունենք։ Այժմ Հայաստանում մեր ծավալած գործունեության մի ասպեկտն է Scholar Hermetica -ն, Հերմետիկ գիտության դպրոցը: Հերմետիկ գիտությունը ինձ համար մորական պապիկի կողմից ժառանգական է: Վերջինիս հիմքը, ես սովոր եմ, որ “ՄԵՆՔ”-ը լինի: Այստեղի մարդիկ այս պետք է սովորեն: Մենք ապրում ենք հասարակության մտքի համաձայն, նրան հարմարվելով, անհանգստանալով՝ թե ինչ կասեն, ինչ կխոսեն, որն էլ պետք է աշխատել նվազեցնել:


Տեղացիների մտքից և բառապաշարից պետք է 2 միտք վերանա: Առաջինը "Էս երկիրը երկիր չի”, երկրորդը՝ “Ցավդ տանեմ”: Ամեն մարդ պետք է ապրի իր ցավը։ Ինչու՞ սեփական տառապանքն ավելացնել: Եթե մենք ուզում ենք մարդկանց մտածելակերպը փոխվի, ապա պետք է լեզվից շուտափույթ հեռացնենք այս երկու արտահայտությունները:



Մենք մտածում ենք, որ շարունակ մեր տառապանքը կրելով մենք մեր հայ սերնդին, մեր նախնիներին, ցեղասպանության զոհերին հարգում ենք՝ բայց իրականում տուժում ենք ինքներս՝ կորցնելով մեր այօրվա կյանքը: Դրականի, լավի, երջանիկի վրա կենտրոնանալու փոխարեն մենք ճիշտ հակառակն ենք անում: Ամեն տարի ապրիլի 24-ին երեխաներին տանում ենք Ծիծեռնակաբերդ և սնում ու սրում ենք մեր իրավիճակը, որ ոչ մի բուժիչ ուժ չունի: Ես ամենևին չեմ առաջարկում մոռանալ կատարվածը, այլ հիշել այն սիրո իրավիճակով, և ոչ տառապանքի ու դավաճանության:



Թուրքիայի ցեղասպանության ճանաչումը միայն իրենց կօգնի, մեզ ոչ մի օժանդակում չի տա: Հիշե՛ք, բուժումը միշտ զոհից է գալիս: Եթե ինչ որ մի տեղ զոհ կա, և ագրեսոր կա, լուծումը միայն կգտնվի այն ժամանակ երբ զոհը քայլ անի դեպի ագրեսորի դաշտ: Զոհը միշտ քաջն է, Ագրեսորը միշտ վախկոտն է, այդ իսկ պատճառով առաջին քայլը պետք է զոհը անի:

 

EMMA MARASHLYAN/CONCEPT AND PHOTOGRAPHY

MANE AGHAJANYAN/TEXT EDITOR





311 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Igor Gurovich

bottom of page