top of page
Поиск
  • Фото автораThinking Portraits

Vasken Brudian

Обновлено: 5 июл. 2019 г.

"Ստեղծագործ մարդու միտքը կոտրում է ձգողականության բոլոր օրենքները, Բայց կա հողային ամրություն, որը չի թողնում՝ հեռավորությունը դառնա անորոշություն։ Հստակություն, պարզություն, կիրառելի թեթևություն։”


Ինքդ քեզ ճանաչելու ճանապարհին հաճախ են հակասություններ լինում։ Դա է պատճառը, որ սիրում եմ գրել այն բաների մասին, որոնք լավ կամ վատ եմ անում, կամ գուցե պետք է ավելի լավ անեմ։ Երբ կարդում ես, քեզ ոչ թե քո, այլ ուրիշի աչքով ես նայում, ու պատկերն ավելի հստակ է դառնում։ Բոլորն էլ ունեն վախեր։ Դրանցից ազատվելու լավագույն ճանապարհը դրանք բացահայտելն է։ Վախերը խանգարում են քեզ լինել այն մարդը, ով իրոք հարազատ է քեզ։


Մարդիկ լինում են երկու տեսակ՝ նրանք, ովքեր պատրվակներ են փնտրում, և նրանք, ովքեր գործում են ու արդյունքի հասնում։ Դու ինքդ ես ընտրում՝ այս երկուսից որը լինես։ Կարևորն արդյունքն է ու դրան հասնելու ճանապարհը. եթե պատրվակներ փնտրես, երբեք տեղ չես հասնի։  Հիշաչարությու՞ն։ Տեսե՞լ եք՝ ինչպես է սավառնում արծիվը։ Թևերը բացում է ու դրանց նվազագույն շարժումով թռչում։ Վերևում սավառնող այս կերպարի մեջ վեհություն կա։ ​Երբ կարողանում ես սավառնել, մնացած ամեն ինչն արդեն մանրուք է։


Լռությունը միշտ չէ որ խորհրդավոր է. ճիշտ ժամանակ ճիշտ խոսք ասելը կարևոր է։ Բայց այն, որ դատարկ տակառը շատ աղմուկ է հանում, դա էլ է ճիշտ։ Մուսաները կայուն չեն։ Ես հավատում եմ ոչ թե մուսաներին, այլ նրան, որ աշխատանքի 1%-ը ոգեշնչումն է, 99%-ը ջանասիրությունը։



Ժամանակի գերի դառնալը շատ սահմանափակումների է տանում։ Բոլորս էլ ժամանակավոր ենք ու պետք է ոչ թե պայքարենք ժամանակի դեմ, այլ հնարավորինս ճիշտ օգտագործենք այն։  Կանոնները խախտելու համար նախ պետք է իմանալ կանոնները։ Խախտել ոչ թե պարզապես խախտելու, այլ նոր մի բան ստեղծելու համար։ Ամենամեծ չարիքը՝ եսակենտրոնություն։ Մնացած չարիքները հենց սրա շուրջ են պտտվում։



Նախքան ընտրություն կատարելը կարելի է երկար կշռադատել, բայց ընտրություն անելուց հետո հետ նայել պետք չէ։ Նույնիսկ սխալ ընտրությունը նորից տանում է ընտրություն կատարելու. ընթացքում հնարավոր է ուղղել սխալը։  21-րդ դարում ամենաթանկ բանը ստեղծագործ միտքն է։ ​Հիմա համակարգիչն ամեն ինչ կարող է անել, իսկ ստեղծագործել՝ ոչ։ Գլոբալացումը ենթադրում է, որ դու աշխարհի քաղաքացի ես։ Դու երբեք չես ընտրում քո ազգությունը, էլ ինչու՞ կառչել դրանից։ Բայց մի՞թե մենք ենք ընտրում մեր ընտանիքը։ Արդյունքում՝ սիրում ու կապվում ենք նրա հետ։ Ես սիրում եմ իմ ազգը ու միևնույն ժամանակ աշխարհի քաղաքացի եմ։ Հայաստանում ամեն ինչ չափազանց իմն է՝ բաժանել հնարավոր չէ։


#thinkingPortraits #thinkingPeople

Concept / Photo credits by Emma Marashlyan

Interview by Elena Kozhemyakina

7 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

VAHAN ARTSRUNI

bottom of page